Հռոմում հարյուրավոր մարդիկ ցույց են իրականացրել՝ ի պաշտպանություն ֆերմերների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

1131630

Հարյուրավոր մարդիկ մարտի 2-ին Հռոմում ցույցի են դուրս եկել՝ փորձելով աջակցել ազգային ագրոպարենային արդյունաբերությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Ցույցը, որը տեղի է ունեցել Իտալիայի մայրաքաղաքի կենտրոնում, համախմբել է մի քանի հարյուր ցուցարարների, որոնք պահանջել են դադարեցնել պարենային հումքի ներմուծումը Եվրոպա և միջոցներ ձեռնարկել իտալացի ֆերմերներին պաշտպանելու համար։

Ցույցի նախաձեռնողներից Դանիլո Կալվանին խոստովանել է, որ ներկայիս ցույցը մի քանի անգամ ավելի քիչ մարդ է հավաքել, քան Հռոմում և Իտալիայի այլ քաղաքներում փետրվարյան ցույցերը։

«Մեր բողոքը շարունակվում է քառասուն օր, բայց արդյունք չկա: Մենք միայն հասարակական կարծիքի աջակցությանն ենք հասել»,-ասել է նա:

--00—ՅՄ