ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը, երկուշաբթի օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստում, իսրայելցի պատանդների հարազատների ուղեկցությամբ պահանջել է «ՀԱՄԱՍ»-ը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն և կոշտ պատժամիջոցներ սահմանել շարժման առաջնորդների դեմ։
«Այսօր ես կանգնած եմ այստեղ ձեր առջև՝ որպես Իսրայելի Պետության արտաքին գործերի նախարար, այն ընտանիքների հետ, որոնց հարազատներին առևանգել են Գազայում և մեծ վտանգի մեջ են։ Ես այստեղ եմ բռնաբարված կանանց և աղջիկների անունից, որոնք սպանվել և անդամահատվել են «ՀԱՄԱՍ» ահաբեկչական խմբի անդամների կողմից»,- իր ելույթի սկզբում ասել է Կացը։
Նախարարի խոսքով՝ ՄԱԿ-ը չափազանց երկար է լռում «ՀԱՄԱՍ»-ի գործողությունների վերաբերյալ։ Կացը նշել է, որ ՄԱԿ-ը հոկտեմբերի 7-ից ավելի քան 40 հանդիպում է անցկացրել և մեկ անգամ չէ, որ դատապարտել է «ՀԱՄԱՍ»-ի հանցագործությունները։
--00—ՅՄ