ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Հունգարիայի առաջնության 21-րդ տուրում «Ակադեմիա Պուշկաշը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, սեփական հարկի տակ ընդունել է «Կեցկեմետիին» և 4:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ:
Գեորգի Հարությունյանը տանտերերի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ 61-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով:
Այս հանդիպումից հետո «Ակադեմիա Պուշկաշը» իր միավորների թիվը հասցրել է 44-ի և շարունակում է միանձնյա գլխավորել Հունգարիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Ժոլտ Հոռնյակի թիմը տարել է երրորդ անընդմեջ հաղթանակը:
--00—ՅՄ