ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Կատարում ընթացող բանակցությունների վերջին փուլի արդյունքներով Իսրայելը համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկին, որի շրջանակներում Իսրայելում բանտարկված շուրջ 700 պաղեստինցիներ կփոխանակվեն պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ պահվող 40 իսրայելցի պատանդների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ի վերլուծաբանը՝ նշելով, որ ՀԱՄԱՍ-ի պատասխանը կարող է տևել մեկից երեք օր։
Ըստ հրապարակման՝ 700 բանտարկյալներից 100-ը, որոնց Իսրայելը համաձայնել է ազատ արձակել, դատապարտված են ցմահ ազատազրկման Իսրայելի քաղաքացիների սպանելու համար։
Ըստ CNN-ի վերլուծաբան Բարաք Ռավիդի՝ առաջարկը ներկայացրել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Բիլ Բըրնսը, որը Դոհայում էր, որտեղ միջնորդների միջոցով բանակցություններ են ընթանում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ