ՌԴ զինուժը Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի 3 գրոհ է հետ մղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

0dbd516498054668016f7e08556e2806

Ռուսական զորքը Ուկրաինայի զինված ուժերի երեք գրոհ է հետ մղել Կուրսկի մարզում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

««Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները հարձակողական գործողությունների ընթացքում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի տանկային, ծանր մեքենայացված, յոթ մեքենայացված, հինգ դեսանտային-գրոհային բրիգադներ, ծովային հետևակի բրիգադներ, տարածքային պաշտպանության չորս բրիգադներ և երեք գրոհային գնդեր Գոգոլևկա, Գոնչարովկա, Գուևո, Զաոլեշենկա, Կազաչյա Լոկնյա, Կուրիլովկա, Լեբեդևկա, Լոկնյա, Մախնովկա, Նովայա Սորոչինա, Նիկոլսկի, Օլեշնյա, Ռուբանշչինա և Սուջա բնակավայրերի շրջաններում: Հետ է մղվել հակառակորդի երեք գրոհ»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ