Ի՞նչ անել… Համայն հայության ուժերով իշխանազրկել Նիկոլին. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Armen-Ashotyan-6

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Հարց 4-րդ

«Շատ անհանգստացնող լուրեր են գալիս Երուսաղեմից, որտեղ հայտնվել ենք մեր բազմադարյա հոգևոր ժառանգությունից զրկվելու եզրին։ Ի՞նչ անենք»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

«Թե՛ Իսրայելից, թե՛ Աբխազիայից, թե՛ այլ տեղերից եկող ահազանգերը մի բանի մասին են վկայում։ Նիկոլի պատճառով ոչ միայն Հայաստանն է դարձել խոցելի, այլև ողջ հայությունը։ Երուսաղեմ, Աբխազիա, Բաքու. այս ամենը մի շղթա է։

Մենք վերածվել ենք պատվազրկված և ջարդված ժողովրդի, որից բոլորը կցանկանան, օգտվելով առիթից, մի բան ավել պոկել։ Հիշեք նաև, որ Նիկոլի քայքայիչ գործունեությունը հասել է նաև Սփյուռք, իսկ Հայաստանը դադարել է դիրքավորվել՝ որպես համայն հայության Հայրենիք և ապավեն։

Ի՞նչ անել… Համայն հայության ուժերով իշխանազրկել Նիկոլին։ Իսկ մինչ այդ մաքսիմալ լարել համազգային ուժերը, համահայկական կառույցները, Սփյուռքի տարբեր օջախների ռեսուրսները, համահայկական սոլիդարություն վերականգնել ոչ միայն Երուսաղեմի, այլև հայությանը վերաբերելի բոլոր հարցերով, այդ թվում՝ Բաքվում Ալիևի կողմից ինքնադատաստանի ենթարկվող մեր հայրենակիցների խնդրով»։

--00—ՅՄ