ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Շիրակի մարզպետարանի 2 աշխատակիցները կալանավորվել են. տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նրանց մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար։
Ավելի վաղ պարզ էր դարձել, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են մարզպետարանի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը և նրա աշխատակիցը։
--00—ԼՀ