ՆԱՏՕ-ի քարտուղարն ասում է՝ կոտորվեք, դարձեք պլացդարմ, մենք մի քանի հատ ռակետ կտանք. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

ՀՀ հատուկ հանձնարարություններով արդեն նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի Հայաստան այցին և նրա կողմից արված հայտարարություններին՝ նշելով, որ վերջինս ՀՀ վարչապետի կողքին կանգնած պրովոկացիա էր անում․ «Ասում էր՝ Պուտինը չպետք է հաղթի պատերազմում, եղբայր, Հայաստանի տարածքում նման հայտարարություն անում ես, որ նոր թշնամի ձեռք բերե՞նք»:

Մարուքյանը նշել է, որ Ստոլտենբերգը ՀՀ է այցելել այն պայմաններում, երբ քննարկվում է Ադրբեջանի պահանջների միակողմանի իրականացումը, խոսքը Տավուշի սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին է, որը, իր խոսքով, միակողմանի է․ «Հայաստան է այցելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և հայտարարում, որ աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, խաղաղությանը, բայց չի կարողանում Ալիևին ասել, որ Պրահայում Եվրոպական հարթակում հայտարարություն եք ընդունել, փոխադարձ ճանաչել եք Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմանները և այդ սահմանները չեն կարող միակողմանիորեն վերադասավորվել: Հետևաբար, դու՝ Ադրբեջան, օկուպացրել ես շուրջ 215 քառ․կմ տարածք, 31 գյուղերի կենսական նշանակության ճանապարհներ, տարածքներ, արոտավայրեր»,-ասել է նա՝ ընդգծելով, որ սա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի կարողանում ասել, բայց եկել է ու Հայաստանում ինչ-որ ցնծություն է տեղի ունենում:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ