ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վազգեն Սաղաթելյանի մոտ էի: Շատ լավ է, տրամադրությունը բարձր:
Վազգենը ողջունում է բոլորիդ, մեծ շնորհակալություն հայտնում աջակցության համար:
Խնդրեց ձեզ փոխանցել՝
«տեղյակ եմ, որ շատ շատ մարդիկ անդադար ռեժիմով հետաքրքրվում են իմ մասին: Ինձ զգում եմ հրաշալի: Տրամադրությունս բարձր է ու մարտական: Եկել եմ բանտ, որ անձամբ ծանոթանամ Նիկոլի ապագա կացարանի պայմաններին»:
«Իմնեմնիմի» ընտանիքի անդամներին ուղղված ուղերձը խնդրել է, որ հրապարակեմ հենց պոդքաստի ընթացքում, ինչն էլ կանեմ մոտ ապագայում:
Երբ Վազգենին հարցրեցի, թե ո՞նց են պայմանները քրեակատարողականում, նա պատասխանեց՝ «Համարյա Եգիպտոսի նման...
- ստեղ էլ ա լյոքշ,
- ստեղ էլ խորհուրդ չի տրվում լքել հանգստյան տան տարածքը,
- սնունդը ներառված ա փաթեթում, բայց էնքան էլ լավը չի,
- սպասարկող անձնակազմը շատ են ու բոլորը նույն շորերով»»:
--00—ՅՄ