Երևանի փրկարարական վարչության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատում անցկացվել է շարային ստուգատես

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

փր.

Ապրիլի 3-ին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանի ղեկավարությամբ Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 4 ՀՓՋ-ում տեղի է ունեցել շարային ստուգատես, որին ներկա են եղել Երևան քաղաքի փրկարարական վարչության պետը և պետի տեղակալները։

Փրկարարական ծառայողների ամառային համազգեստի անցմամբ պայմանավորված՝ ստուգվել է ծառայողական համազգեստի կրման կանոնների համապատասխանությունը, պատշաճ արտաքին տեսքը, շարային կեցվածքը, ծառայողական վկայականների առկայությունը։

Հատուկ ուշադրություն է դարձվել ջոկատի անձնակազմի տագնապային պայուսակների համալրվածությանը. ստուգվեց վերջիններիս համապատասխանությունը ներկայացվող պահանջներին։

ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունը, միևնույն ժամանակ մատնանշել է առկա թերությունները և տվել մի շարք հանձնարարականներ՝ հետագա ծառայությունը պատշաճ կերպով կազմակերպելու համար։

--00—ԼՀ