ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Ղրղզստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Նշվում է, որ Բայրամովը խոսել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի, խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության համար վտանգ ներկայացնող մարտահրավերների մասին և ընդգծել, որ խաղաղության հնարավորության դեմ ուղղված միակողմանի քայլերն ու նախաձեռնություններն անընդունելի են։
--00—ՅՄ