ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է Ղրղզստան այցելելու հրավերը։ Այս մասին հայտնել է Ղրղզստանի ղեկավար Սադիր Ջապարովի մամուլի ծառայությունը։
«Նախագահ Սադիր Ջապարովը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է այցելել Ղրղզստան։ Հրավերն ընդունվել է երախտագիտությամբ»,-հայտնել են մամուլի ծառայությունից։
--00—ՅՄ