ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Հայաստանն ու Ադրբեջանը պետական սահմանազատման շրջանակում համատեղ ականազերծել են համապատասխան տարածքները և ճշտել աշխարհագրական կոորդինատները։ Այս մասին այսօր Ալմաթիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է՝ հավելելով, որ կարճ ժամանակահատվածում ահռելի աշխատանք է կատարվել:
--00—ՅՄ