ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, մանրամասն տեղեկացնելով հետհակամարտային շրջանում տարածաշրջանային ներկա իրավիճակի, խաղաղության նախաձեռնությունների մասին, Բայրամովը նշել է, որ հայ-ադրբեջանական նախկին հակամարտությունը կարգավորելու հետ կապված բարենպաստ պայմաններ են ստեղծվում տարածաշրջանային համագործակցության ամրապնդման համար։
Նշվել է նաև, որ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի առջև ծառացած մարտահրավերները, մասնավորապես, մի շարք երկրների կողմից տարածաշրջանում նեղ քաղաքական օրակարգի պրոյեկցիան բացասաբար է անդրադառնում խաղաղության գործընթացի վրա։
--00—ՅՄ