ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
ԵՄ–ում Հայաստանի ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդի հաստիք կստեղծվի․ որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստերի օրակարգում։
«Հաշվի առնելով վերջին շրջանում պաշտպանական, անվտանգային և ռազմական ոլորտներում Բելգիայի և Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության էական զարգացումը՝ նախատեսվում է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում (այսուհետ՝ ՆԱՏՕ) ՀՀ առաքելությանը կից պաշտպանական հարցերով կցորդին համատեղության կարգով Եվրոպական միությունում, ինչպես նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ նշանակելը և հավատարմագրելը»,– ասված է որոշման հիմնավորումներում։
--00--ԱՀ