«Գազպրոմ Արմենիա»-ի հարևանությամբ բախվել են «Mercedes»-ը, «Kia»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

վթ

Երեկ՝ ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու թիվ 43 հասցեի «Գազպրոմ Արմենիա» ընկերության հարևանությամբ բախվել են «Kia», «Toyota» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:



Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ