ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշնակիցներին կոչ է արել Ուկրաինային աջակցելու խոստումներից արագ անցնել զենքի իրական մատակարարումների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս մասին ասել է Գերմանիայում կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Շատ դաշնակիցներ Ուկրաինային աջակցելու նոր խոստումներ են արել։ Անհրաժեշտ է, որ այդ խոստումներն ավելի շուտ վերածվեն իրական մատակարարումների»,-ասել է նա։
Նա նաև կոչ է արել դաշինքի դաշնակիցներին «հետևել Գերմանիայի օրինակին, որն Ուկրաինային Patriot համակարգեր է խոստացել»։
--00—ՅՄ