ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ուկրաինական կողմի խնդրանքով, հուլիսի 26-ին ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստ կգումարի, տեղեկացնում է Interfax-ը:
Հանդիպման նպատակն է քննարկել վերջին իրադարձությունները և ուկրաինական հացահատկի տեղափոխման հարցը։
Նշվում է նաև Ստոլտենբերգի՝ խորհրդի գումարման մասին հայտարարությունից անմիջապես առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած հեռախոսազրույցի մասին, որտեղ կրկին քննարկվել են հացահատիկային հարցերը։
--00—ՍՊ