ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան։ Այս մասին այսօր «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարի ընթացքում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Արտաքին ուժերի անթաքույց միջամտությմաբ և գործող իշխանության համաձայնությամբ փորձ է արվում փոխել ոչ միայն Երրորդ Հանրապետության հիմքում դրված իրավական փաստաթղթերը, այլև արմատապես ձևախեղել քաղաքական և մշակութային ատրիբուտները։ Հայաստանը չի կարող թույլ տալ իրեն հայտնվել աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմում։ Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրներն օգտվում են այս իրավիճակից։ Պետք է դուրս գալ պոպուլիզմի շրջանակից։ Այս իշխանությունը կորցրել է Հայաստանի ճակատագրի հարցերով զբաղվելու իրավունքից։ Այս իշխանությունները որևէ վստահություն չեն ներշնչում։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան», - իր խոսքում նշել է Մարությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ