Զրուցակիցները արձանագրել են երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

ագ

Մայիսի 17-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոկի հանդիպումը։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին երկու երկրների միջև բարձր մակարդակով քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան՝ ընդգծելով գործընկերության խորացման հնարավորությունները ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում։

Նշվել են Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված վճռական քայլերը և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ փոխգործակցության խնդիրները։ «Հայաստանի կառավարությունը հավատարիմ է ինչպես ժողովրդավարական բարեփոխումներին, այնպես էլ խաղաղության օրակարգին, և մեր միջազգային գործընկերների հետևողական աջակցությունը կարևոր է շոշափելի առաջընթաց ապահովելու համար»:

--00—ԼՀ