Իրեն կհանդիպենք, բայց միայն կալանավայրում, գիտեմ՝ հատուկ ընթացակարգ կա. Սրբազանը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Ես էլ գիտեմ, որ ընթացակարգ կա, կայցելեմ կալանավայր՝ հատուկ թույլտվությամբ, հիմա մեզ չեն թողնում այցելել, բայց այդ ժամանակ կթողնեն։ Այս մասին Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր հետ հանդիպման ընթացակարգ կա, եթե ցանկացողներ կան, թող դիմեն։

Լրագրողների դիտարկմանը, թե Փաշինյանը կալանավայրում չի՝ Սրբազանն արձագանքեց. «Բա որտե՞ղ է, այս պահին չե՞ք տեսնում որտեղ է։ Այս շենքն արդեն իսկ նա կալանավայր է դարձրել, նայեք՝ ինչքան ոստիկաններ կան»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ