Տաշիրում ևս մեծ ծավալի վերականգնողական աշխատանքներ են կատարվում. Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

446799803_998731595176699_4566538675672073085_n

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը այսօր այցելել է Տաշիր համայնք և դիտարկել աղետի հետևանքները։

«Տաշիրում ևս մեծ ծավալի վերականգնողական աշխատանքներ են կատարվում աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Այստեղ ևս հեղեղվել են դաշտեր, բազմաբնակարան շենքերի առաջին հարկեր, վնասվել են ճանապարհներ»,- գրել է Սանոսյանը։

--00—ՅՄ