ՔՊ-ի կողմից իրականացվող ավանդական տեխնոլոգիա է` հանձնումը ներկայացնել որպես հաղթանակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

2267f0a872ca4542ceeb67eea7213c66

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այսպես կոչված սահմանային ճշգրտումները «օդում թողելուց» և միակողմանի զիջումներից հետո, ՔՊ-ն տարբեր խմբերով վոյաժներ է անում Տավուշի հանձնված ուղղություններով:

ՔՊ-ի կողմից իրականացվող ավանդական տեխնոլոգիա է` հանձնումը, տապալումը, զիջումը ներկայացնել հաղթանակ ու դա անել այնպիսի ոգևորությամբ, կարծես, մեծ լավություն են արել հայ ժողովրդին:

Նույնիսկ այդ ֆոնը ստեղծելու դեմքերը պատահական չեն ընտրվում` քպ-ին «չեստ տվող» համազգեստավորներից մինչև վարկաբեկված պերսոնաժներ:

Երբ այդ ամենը ֆիլտրում ես` տակը մնում են հող, ունեցվածք, անվտանգություն կորցրած մարդիկ և խաբված հասարակություն»:

--00—ՅՄ