Միջանցքի համար պայքար է գնում, ով ուժեղ եղավ՝ նա կհաղթի, ՀՀ-ի կարծիքը հաշվի չի առնվելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Ժամանակին մեզ հետ հաշվի էին նստում, հիմա մեզ հարցնող չկա, միայն հրահանգներ են տալիս։ ԱՄՆ-ն ցայտնոտի մեջ է, մինչև ընտրություններ ուզում է խաղաղության պայմանագրի գործը վերջնակետին հասցնել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։ 

«ԱՄՆ-ն Հայաստանին ճնշում է, որ արագ պայմանագիր կնքի, նրանց ծրագրում չկա, որ Ադրբեջանը խաղեր կխաղա կամ պահանջ կթելադրի և պայմանագիրը չի ստորագրի։ Դրա համար ԱՄՆ-ից բոլոր բարձրաստիճան ղեկավարները եկան, մնաց միայն Բայդենը։ Միջանցքի համար պայքար է գնում, ով ուժեղ եղավ՝ նա կհաղթի, ՀՀ-ի կարծիքը հաշվի չի առնվելու»,- ընդգծեց թուրքագետը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ