Լուազոն գոհունակություն է հայտնել Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին օգնության առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

l-0x0wh-786x458z-1

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 միլիոն եվրո տրամադրելու մասին Եվրոպական միության խորհրդի որոշման կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նատալի Լուազոն գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

Եվրոպական միությունն առաջին անգամ Հայաստանին աջակցություն է տրամադրում Եվրոպական խաղաղության հիմնադրամից։ Ուրախ եմ այս որոշման առնչությամբ, որի մասին ամիսներ շարունակ խնդրել եմ», - իր գրառման մեջ նշել է Լուազոն։

--00—ՅՄ