ՊՆ ծառայողը «Volkswagen»-ով բախվել է երկաթե գովազդային վահանակին. նա տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Screenshot_2

Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Մ.-ն իր վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու և Ազատամարտիկների փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակի սյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ջերմուկի թիվ 60 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, այնուհետև փրկարարները դին մոտեցրել են դիատարին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իարականացրել հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայութան Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի, հրամանատարի տեղակալ Կարեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ