ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» կազմակերպում է մասնագիտական ամառային դպրոց․
«2024 թվականի օգոստոսի 21-ից 25-ը Տավուշի մարզի Գոշ գյուղում կազմակերպվում է Իրավունքի պաշտպանության ամառային դպրոց։ Դրա շրջանակներում մասնակիցներին գիտելիքներ ու հմտություններ կփոխանցեն իրավապաշտպանության հարուստ փորձառություն ունեցող մասնագետները։
Ամառային դպրոցին կարող են մասնակցել իրավաբանական ֆակուլտետների բակալավրիատի 4-րդ կուրսի, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողները։ Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով։
Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 8-ը arm.human.rights5@gmail.com էլ.փոստին ուղարկել ինքնակենսագրություն (CV), ինչպես նաև մոտիվացիոն նամակ (Motivation Letter)՝ առավելագույնը 800 բառ։
Ծրագրի գործընկերներն են Ամերիկայի հայ իրավաբանական միությունը (Armenian Bar Association), Ռուսաստանի հայ իրավաբանների միությունը (Ассоциация армянских юристов), և Հայ-գերմանական իրավաբանների միությունը (Deutsch-Armenischen Juristenvereinigung)։
Դասընթացին մասնակցությունն անվճար է, իսկ տեղերը՝ խիստ սահմանափակ։
Ծրագրի համակարգողն է իրավագիտության թեկնածու, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը»։
--00—ՅՄ