«Human Rights Watch»-ը կոչ է արել Թուրքիային անհապաղ վերացնել «Instagram»-ի արգելափակումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

տծ.

«Human Rights Watch»-ը (HRW) հայտարարություն է տարածել Թուրքիայում «Instagram» սոցիալական կայքի արգելափակման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ «Instagram»-ի մուտքն ամբողջովին արգելափակելով՝ թուրք պաշտոնյաներն իրենց  «կամայական որոշումներով» խախտել են միլիոնավոր օգտատերերի ազատության և տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Կոչ է արվել Թուրքիային անհապաղ վերացնել  «Instagram»-ի արգելափակումը։

 HRW-ի տեխնոլոգիաների և իրավական հարցերով փոխտնօրենն էլ հավելել է, որ միայն այն պատճառով, որ կառավարությունը անհամաձայնություն ունի հարթակի որոշակի բովանդակության հետ, երբեք չի կարող պատճառ լինել այդ հարթակի մուտքն արգելափակելու համար։

--00--ԼՀ