«Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ բուժառուների համար ձեռք է բերվել նորագույն և թանկարժեք դեղեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

454901869_811910627797476_8261455702418603820_n

Առողջապահության նախարարությունն առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ բուժառուների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր: Ինչպես հայտնում են նախարարությունից, տրամադրվում է 4 անվանում դեղ հիվանդության տարբեր փուլերի համար:

Ներկայումս բուժման ընթացքում է շուրջ 159 բուժառու, որից

51-ը` ստանում է «Օկրելիզումաբ» դեղը:

Այն տրամադրվում է Հանձնաժողովային կարգով հրամանում ներառված բժշկական հաստատությունների կողմից հաստատված բուժառուներին` հաշվի առնելով դեղի նշանակման առանձնահատկությունները:

108 բուժառու, այդ թվում` 12 տարեկանից բարձր երեխաներ ստանում են 3 անվանում դեղ:

«Ինտերֆերոն բետա 1a», «Դիմեթիլֆումարատ», «Գլատիրամեր ացետատ» դեղերը տրամադրվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող և բժշկական կազմակերպությունների միջոցով` ըստ բուժառուի բժշկի նշանակման թերթիկի, բժշկական կազմակերպության ղեկավարի կամ բաժնի վարիչի հաստատմամբ։

Հրամանը` այստեղ:

--00—ՅՄ