ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել ՌԴ սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակին առնչվող հարցերի շուրջ:
«Ձեզ հավաքել եմ՝ քննարկելու Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակը»,-նշել է Պուտինը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 6-ին զանգվածային հարձակում են գործել Կուրսկի շրջանի վրա։
Պուտինն արդեն մի քանի անգամ խորհրդակցություն է անցկացրել՝ օպերատիվ իրավիճակի վերաբերյալ։
--00—ՅՄ