Մեր որդիների արյան գինն ենք պահանջում, այս իշխանությանը հեռացնելու բոլոր պայքարներին մասնակցելու ենք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Այս իշխանության օրոք պատերազմի վերաբերյալ որևէ գործ չի բացահայտվելու, քանի որ բուրգի վերևում Փաշինյանն է։ Երբ նրան պատասխանատվության ենթարկեն, շատ հանգամանքներ կբացահայտվեն։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Որդիների կանչ» ՀԿ համահիմնադիր, 44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի (Ռոստոմ) հայր Արա Ռոստոմյանը։

 «Քննչական կոմիտեն շատ հանգամանքներ գիտի պատերազմի և Փաշինյանի որոշումների մասին, երբ իշխանափոխություն լինի, նույն քննիչները, որոնք ամաչում են հիմա մեր երեսին նայել, ջրի երես կհանեն ամեն ինչ և Փաշինյանը ցմահ կբանտարկվի»,-ընդգծեց Ռոստոմյանը։ Խոսելով այն մեղադրանքների մասին, որ հաճախ զոհված զինծառայողների ծնողներին մեղադրում են ընդդիմության համար աշխատելու մեջ, Ռոստոմյանը նշեց․ «ՌԴ գյուղում թոռներին գրկած 70 տարեկան մի կին սոցցանցում զոհվածի ծնողին մեղադրում է, որ պայքարում է ՀՀ-ի գոյության համար։ 

Եթե Նիկոլը քո վարչապետն է, արի, այստեղ ապրի, երբ դու ՌԴ գյուղերում հանգիստ ապրում էիր, իմ և Եռաբլուրի տղաներն էին պայքարում, որ ՀՀ-ն գոյություն ունենա։ Մենք մեր որդիների արյան գինն ենք պահանջում, դրա համար այս իշխանությանը հեռացնել է պետք, մինչ օրս այս իշխանությանը հեռացնելու բոլոր պայքարներին մասնակցել և մասնակցելու ենք»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ