Հարրիսը բանավեճին լավ էր պատրաստվել, ամեն ինչ տեղում էր, ձիրք, դիրք, ժեստիկուլիացիա, արտիստիզմ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

459217965_10161987948935421_740103379162922682_n

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ 

«Ավարտվեց Թրամփ-Հարիս առաջին դեբատը

Առանձնապես որևէ նոր և խորքային քննարկումներով դեբատն աչքի չընկավ: Ոչ Քարթեր-Ռեյգան, ոչ էլ Օբամա-ՄքՔեին դեբատներն էին: 

Թրամփն ինչպես միշտ կոշտ էր իր խոսքում և ձևակերպումներում: Թիրախային և հետևողականորեն խփում էր դեմոկրատների թույլ տեղերին: 

Հարիսը բավականին լավ էր պատրաստվել: Ամեն ինչ տեղում էր: Ձիրք, դիրք, ժեստիկուլիացիա, մի քիչ արտիստիզմ, ինչպես վայել է հանրային խոսքին: 

Հարցերից խուսափելն ու ոչ ուղիղ պատասխաններն էլ մեծ թիվ էին կազմում:

Ո՞վ հաղթեց: Դեմոկրատների կարծիքով Հարիսը, հանրապետականների կարծիքով՝ Թրամփը: Չեմ կարծում, թե այս դեբատների արդյունքում չկողմնորոշվածները կողմնորոշվեցին, կողմնորոշվածներն էլ ապակողմնորոշվեցին: 

Այնպես չէր, որ անհետաքրքիր դեբատներ էին, բայց այնպես էլ չէր, որ պոպկորն-կոլայով նայելու բան կար»:

--00—ՅՄ