Ջրհեղեղից երեքուկես ամիս անց Դիլիջանի համայնքապետը և ավագանին որոշել են դրա հետևանքները վերացնել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ա
 
Դիլիջան համայնքի ավագանու սեպտեմբերի 13-ի նիստում համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հայտնել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 27-ի «ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում աղետի գոտիներ հայտարարելու, դրանց տարածքները սահմանելու և բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումներն իրականացնելու մասին» թիվ 772-Ն որոշմամբ կառավարության կողմից վերականգնվել է Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Ծատուրյան փողոցի աջ կողմի հենապատը։ Հայտնում է Տավուշից լրագրող Ոսկան Սարգսյանը․

 «Հենապատի և հարակից պատերի հետագա փլուզումները կանխարգելելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել տվյալ հատվածում կատարելու Աղստև գետի հունի (մոտավորապես 500մ երկայնքով) մաքրման աշխատանքներ, մասնավորապես՝ մաքրել ծառերից, աղբից և տեղափոխել համապատասխան աղբավայր։
 
Համայնքի ավագանին որոշել է համաձայնություն տալ Դիլիջան համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ վերոնշյալ աշխատանքների կատարման համար»,- հայտնել էլրագրողը։

 

--00—ՍՊ