Զոհվածը խելոք, սիրուն էրեսով, լավ տղա էր, ուրիշ բան չգիտեմ դեպքից. մերձավանցին՝ կրակոցների մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News 

Խելոք տղա էր, սիրուն երեսով ջահել տղա էր, թե Մերձավանի համայնքապետի ինչն էր, տեղյակ չեմ։ Այս մասին այսօր ասաց Մեձավանի բնակիչը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով մի քաղաքացի զոհվել էր, մեկն էլ՝ վիրավորվել։

 «Դեպքից ինձ ոչ մի բան հայտնի չէ, հողամասից եմ գալիս, բան չգիտեմ, նոր տղերքն ասեցին՝ սենց բան ա եղել, բայց թե ինչի համար, ոնց՝ ոչ մի բան պարզ չի։ Ինքն էլ, մայրն էլ խելոք մարդիկ էին, մայրը այդ տղային հազիվ ունեցել էր», - նշեց քաղաքացին։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 24News-ին հայտնել էր, որ միջադեպ է եղել, որի հետևանքով կա մեկ զոհ, մեկ վիրավոր, դեպքի հանգամանքները պարզվում են, նախաձեռնված է քրեական վարույթ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

--00—ԱՊ