ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
24News-ի տեղեկություններով, Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում գիշերը հնչած կրակոցների դեպքով երկու անձ է ձերբակալվել։
ՆԳՆ-ից այս պահին հրաժարվում են պատասխանել։
Քննչական կոմիտեից էլ 24News-ի հարցին ի պատասխան՝ նշեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով: Կա մեկ վիրավոր, մեկ մահացած անձ»,- ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Հիշեցնենք, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր։
Մերձավան վարչական բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը, «ՀԺ»-ին հայտնել էր, որ սպանվածը իրենց հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը: Վերջիններս փորձել են միջամտել, որ չմտնեն տուն:
Մերի Մանուկյան
--00—ՅՄ