«Նիսանը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք․ իրավախախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

,
Փետրվարի 3-ին համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում. «Նիսանի» վարորդը, կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ Արարատի մարզի վարչական տարածքում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ։
 
Արարատի մարզի պարեկային ծառայողները փետրվարի 4-ին վերոհիշյալ «Նիսանը» հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։
 
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
 

--00--ԱՀ