ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի իր բացման խոսքում կարևորել է հայ-ամերիկյան տեխնոլոգիական համագործակցությունը և ԱՄՆ արդյունաբերության դերը Հայաստանում նորարարության խթանման գործում: Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Տեխնոլոգիաների ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը խթանում է տնտեսական աճն ու ստեղծում աշխատատեղեր, որոնք շահավետ են երկու երկրների համար»,–ասել է դեսպանը:
--00—ՍՊ