Ամբողջ աշխարհի համար խայտառակություն է, որ UWC Dilijan ստեղծած մարդը Բաքվի բանտում է. Օկամպո

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

l_0x0wh_786x458z_1

UWC Dilijan դպրոցի 10-ամյակի տոնական միջոցառումներին մասնակցել է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որին News.am-ը մի քանի հարց է ուղղել։

-Պարոն Օկամպո, այսօր մենք հավաքվել ենք այստեղ՝ Դիլիջանում՝ նշելու UWC Dilijan դպրոցի հիմնադրման տասնամյակը, սակայն այս դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը շինծու մեղադրանքով մեկ տարի ապօրինի կալանքի տակ է Բաքվում՝ սպասելով դատավարությանը: Ի՞նչ եք մտածում այդ մասին: Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել այդ մարդուն հայ ժողովրդի ապագայի մեջ ունեցած հսկայական ավանդի համա՞ր։ Ի՞նչ կասեք։

-Ռուբեն Վարդանյանը և Արցախի մյուս առաջնորդները գտնվում են Բաքվի բանտում, քանի որ ցեղասպանության զոհ են։ Դա ուղերձ է Լեռնային Ղարաբաղի ամբողջ ժողովրդին. «Եթե վերադառնաք, մենք կհարձակվենք ձեզ վրա»։ Եվ սա վշտալի է, քանի որ հենց այսպես սկսվեց 1915 թվականի ցեղասպանությունը։ Այն ժամանակ թուրքերը ձերբակալեցին հայկական վերնախավին, հիմա էլ նույն բանն է կատարվում։ Նրան բանտում են պահում որպես պատանդ, և սա ուղերձ է մյուս հայերին. «Մի՛ վերադարձեք, մեզ հետ գլուխ չդնե՛ք»։

-Ռուբեն Վարդանյանի հետ անձամբ շփվե՞լ եք։ Ինչպե՞ս եք վերաբերվում այն ​​փաստին, որ նրան այժմ պահում են Բաքվում։

-Անցյալ տարի, երբ ուսումնասիրում էի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, կապվեցի նրա հետ և մենք Zoom-ով զրուցեցինք։ Նա Լեռնային Ղարաբաղի երկու առաջնորդներից մեկն է, որոնց հետ ես խոսել եմ։ Ուստի նրա բանտարկությունը ես շատ ցավոտ եմ տանում։ Ուստի ինձ համար հատկապես կարևոր է այժմ այս դպրոցում լինելը: Այստեղ դուք կարող եք տեսնել նրա գաղափարի մարմնավորումը՝ ուսուցանել երեխաներին ամբողջ աշխարհից այս գեղեցիկ վայրում՝ հայկական գյուղում։ Դա աներաւակայելի է, և ես ցավում եմ, որ նա այժմ բանտում է: Ինձ համար հարց է. ինչպե՞ս կարող է դպրոցը Ռուբենի տխուր փորձառությունը փոխակերպել կրթական նախագծի: Ի վերջո, այն, ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, ցանկացած պահի կարող է տեղի ունենալ այլ վայրում։ Հակամարտություններ կան Գազայում, Ուկրաինայում, Իսրայելում՝ ամենուր։ Այսպիսով, մենք պետք է երեխաներին սովորեցնենք, թե ինչպես վարվել այս խնդիրների հետ, և այդ պատճառով Ռուբենի հետ կապված ինչ-որ բան անելու գաղափարը չի հանգում հետեւյալ արտահայտությանը. «Երեխաները պետք է ինչ-որ բան անեն այն մարդու համար, որը ստեղծել է այս վայրը»: Մենք պետք է օգնենք նրանց հասկանալ գլոբալ խնդիրների էությունը և սովորեցնել նրանց մասնակցել դրանց լուծմանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ