Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23 , 24News

դա.j

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

 Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության  բռնագանձել՝

 

  • 5 անշարժ գույք.
  • 4 տրանսպորտային միջոց.
  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.
  • 62 միլիոն 811 հազար դրամ.
  • 1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար:

--00—ԼՀ