ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
ՆԳՆ Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից մեկը Քրեական ոստիկանությունն է։
Քրեական ոստիկանությունն իր նոր կառուցվածքով իրականացնում է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման օպերատիվ-հետախուզական գործունեություն։
Ստորաբաժանումում գործում են ոլորտային առանձին ենթաստորաբաժանումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կիբեռհանցավորության դեմ պայքարի և այլ ուղղություններով։
Ծառայությունը համալրված է քրեաբանական ուսումնասիրությունների համար նախատեսված ծրագրային համակարգերով, թվային տեխնոլոգիաներով:
ՔՈ գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ մայրաքաղաքում և մարզերում գործում են տարածքային ստորաբաժանումներ։
--00--ՍՊ