ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Ինչի՞ վրա է Փաշինյանը լավատես, երբ ասում է, որ հիմա ավելի լավատես է, քան 2018 կամ 2019 թվականներին․ նրա համար, որ իրական Հայաստանը պատմական դարձրե՞ց կամ արցախցիներին բերեց այստե՞ղ, հիմա էլ մի կերպ վարձով են ապրում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց դերասան Կարեն Խաչատրյանը։
Խոսելով փողոցային պայքարի մասին՝ դերասանը նկատեց, որ ընդդիմությունը պետք է մեղքն իր մեջ փնտրի․ «Որքան կարող է ժողովուրդը փողոց դուրս գալ, և փողոցում էքսկուրսիա անի 24 ժամ, խնդիրներ ունեն։ Ժողովուրդը քարի և մեխի արանքում է, չգիտի՝ ինչ անի։»։
Խաչատրյանի համոզմամբ, ՔՊ-ն գոլորշիանալու է, եթե Փաշինյանը աթոռից իջնի, ինչպես եղավ ՀՀՇ-ի հետ, բայց ժողովուրդը պետք է կարողանա ընտրություն կատարել, նոր ուժեր են պետք։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ