ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ մտահոգված է Բաքվում հայ գերիների «դատավարությամբ»․
«Պետք է ասեմ, որ այս իրավիճակին մենք առաջին հերթին մոտենում ենք չվնասելու տրամաբանությամբ։ Եվ մեր դիվանագիտական օրակարգում այդ հարցն առաջնային է։ Մենք շարունակելու ենք մեր ջանքերն այս ուղղությամբ՝ արդյունքների հասնելու համար։ Կրկնում եմ, այստեղ մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է», - նշել է վարչապետը։
--00—ՍՊ