ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) էլ ավելի ուժեղ կլինի և կարող է նույնիսկ ընդունել Ուկրաինային իր շարքերը Դոնալդ Թրամփի նախագահության ավարտից հետո: Նման կարծիք է հայտնել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը գերմանական Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։
«Հուսով եմ, որ այն ժամանակ մենք կտեսնենք ավելի ուժեղ ՆԱՏՕ՝ ՆԱՏՕ: Բայց դա անպայման կլինի ՆԱՏՕ-ն՝ ամերիկյան անդամակցությամբ, ես դրանում ոչ մի վայրկյան կասկած չունեմ»,- ասել է Ստուբը:
Ֆինլանդիայի նախագահը կարծիք է հայտնել, որ «ոչ մի այլ դաշինքում ԱՄՆ-ը չի կարող այդքան հուսալի կերպով ապահովել իր անվտանգությունը և առաջ մղել իր շահերը Եվրոպայում»։
«Այդ իսկ պատճառով ես լավատես եմ, որ չորս տարի հետո մեր դաշինքն էլ ավելի կուժեղանա, և հնարավոր է, որ այդ ժամանակ Ուկրաինան դառնա դրա անդամ»,- ասել է Ստուբը։
--00—ՅՄ