Մեկնարկել է Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

photo_2025-01-27_11-46-07

Մեկնարկել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ շարունակվում է դատարանի նախապատրաստական ​​լսումները։

Բաքվից հայտնում են, որ հունվարի 17-ին մեկնարկած նախապատրաստական ​​հանդիպմանը պարզվել են Ռուբեն Վարդանյանի անձնական տվյալները, թե իբր Վարդանյանին տրամադրվել է պաշտպան և թարգմանիչ։

Նշվում է նաև, որ դատարանը որոշել է բավարարել միջնորդությունը՝ հաշվի առնելով Վարդանյանի խնդրանքը և լրացուցիչ 10 օր ժամանակ է տրվել գործի նյութերին ծանոթանալու համար։

--00—ՅՄ