ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող հոսթելում, որը գտնվում է նախկին մեքենաշինական գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել։ Հրդեհի մակերեսը հասել է 2000 քառակուսի մետրի, տարհանվել է 300 մարդ: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունը։
«Հրդեհի մակերեսը կազմում է 2000 քմ: Փրկվել է 60 մարդ: Մինչև հրշեջ-փրկարարների ժամանումը շենքից տարհանվել է 300 մարդ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հրդեհի մարմանը ներգրավվել է ավելի քան 130 հրշեջ, Կա-32 ուղղաթիռ, գործի է դրվել 45 միավոր տեխնիկա, այդ թվում՝ հրշեջ գնացք, հավելել են գերատեսչությունում։
Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Հրդեհի պատճառով տեղի է ունեցել շենքի տանիքի մասնակի փլուզում:
Հրդեհի հանգամանքները պարզվում են։
--00—ԼՀ