Սա դավադրություն է, որ վնաս է հասցնում Իրան-Հայաստան բարեկամությանը․ ՀՀ–Իրան զարգացման հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

ֆ
«Հայաստան–Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսեյինին անդրադարձել է Հանապետության հրապարակում իրանցիների մասնակցությամբ դեպքին․

«Այս անպարկեշտ և էժան ներկայացումը դատապարտելի է։
 
️Դու վերցնում ես այս գումարը և տալիս մի քանի իրանական ազեռիներ, որպեսզի նրանք գնան Երևանի կենտրոն, հարբեն, պարեն և «Ղարաբաղ» երգը թուրքերեն երգեն այնպես, որ գրավեն ուշադրություն, մարդիկ նկարեն նրանց և տարածեն սոցիալական ցանցերում։ Արդյունքում վիրավորվում են հայ ժողովրդի զգացմունքները, և երբ պարզվի, որ նրանք Իրանի քաղաքացիներ են և եկել են Իրանից, հակաիրանական տրամադրությունները հայ հասարակությունում ուժեղանան։
 
 (Հավանական սցենար)
Ես խստորեն դատապարտում եմ ցանկացած փորձ և դավադրություն, որը վնաս է հասցնում երկու հարևան և բարեկամ պետությունների՝ Իրանի և Հայաստանի, և երկու եղբայրական ժողովուրդների հարաբերություններին։ Ես կոչ եմ անում Իրանի և Հայաստանի անվտանգության մարմիններին համատեղ գործակցել և լուրջ քայլեր ձեռնարկել նման դավադրությունների դեմ։
 
Ակնհայտ է, որ սա կեղտոտ, ծրագրված շոու էր՝ կազմակերպված Բաքվի ռեժիմի քարոզչամեքենայի կողմից։
Բոլորի պարտքն է չտրվել Բաքվի ռեժիմի մանիպուլյացիաներին։
 
Կեցցե՛ Հայաստանը,
Կեցցե՛ Իրանն,
Կեցցե Արցախի հերոս ժողովուրդը,
Կեցցեն մեր երկու եղբայրական ժողովուրդները»։ 

 

--00—ՍՊ