ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին կիսապաշտպան Դանիիլ Կուլիկովը կտեղափոխվի «Փյունիկ»: Այս մասին Чемпионат-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Կուլիկովը «Լոկոմոտիվի» ակադեմիայի սան է: «Լոկոմոտիվի» մեծահասակների թիմի կազմում նա մասնակցել է 89 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ կատարելով 4 գոլային փոխանցում:
26-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Մինսկի «Դինամոն», որտեղ նա խաղացել է 2024 թվականի օգոստոսից մինչև 2025 թվականի հունվար:
Transfermarkt կայքի տվյալների համաձայն՝ կիսապաշտպանի շուկայական արժեքը կազմում է 700 հազար եվրո։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ