Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

gg

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույց է ունեցել։

Կողմերը քննարկել են իրավիճակը Սիրիայում, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը: 

Ընդգծվել է երկու երկրների աջակցությունը Սիրիայի քաղաքական միասնությանը, կարևորվել է երկրում քաղաքական անցումային գործընթացի ներառականությունը, ասել է զրուցակիցը:


 

--00—ՍՊ