Արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան Ամիօ բանկում՝ UBPay համակարգով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

photo_2025-02-04_11-18-20

Ամիօ բանկն առաջարկում է կատարել արագ դրամական փոխանցումներ դեպի Ռուսաստան և ստանալ փոխանցումներ Ռուսաստանից՝ UBPay հայաստանյան վճարահաշվարկային համակարգի միջոցով, առանց հաշվի բացման և վայրկյանների ընթացքում:

Դեպի ՌԴ փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, իսկ ՌԴ-ից փոխանցումները՝ ՌԴ ռուբլով կամ ՀՀ դրամով: UBPay համակարգով կարող եք կատարել փոխանցումներ նաև ՀՀ տարածքում` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով:

Ամիօ բանկում արագ դրամական փոխանցումների համակարգերով փոխանցումներ ստացող հաճախորդների համար գործում են արտոնյալ փոխարժեքներ:

Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ հղմամբ։

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

--00—ՅՄ