Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

.

Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է։ Տեղեկությունը 24News-ին հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին աղմկահարույց դեպք էր տեղի ունեցել Մերձավանում, հարձակում էր եղել Մերձավան համայնքի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ Գրիգոր Օհանյանը, 1 անձ էլ վիրավորվում էր ստացել։ 

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն վարույթ էր նախաձեռնել, Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն), 335-րդ հոդվածի 3-րդ մասի (հանցավոր կազմակերպության կողմից հրազենի, դրա հիմնական բաղադրիչ մասերի, ռազմամթերքի ապօրինի շրջանառություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով։ 

Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը 24News-ին հայտնեց նաև, որ 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը։

Մերի Մանուկյան
 

--00--ԱՀ